Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անդրեյ Ռուդենկո. Ադրբեջան զորախումբ ուղարկելը Անկարայի ինքնիշխան որոշումն է

Անդրեյ Ռուդենկո. Ադրբեջան զորախումբ ուղարկելը Անկարայի ինքնիշխան որոշումն է
18.11.2020 | 21:11

Ադրբեջանում զորախմբի հնարավոր տեղակայումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Նրա խոսքով. «Անկարայի ինքնիշխան այդ որոշումը, ըստ ամենայնի, կապված է թուրք զինվորականների՝ ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ ստեղծվող խաղաղապահ կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հետ։ Այդ կենտրոնը զբաղվելու է [նոյեմբերի 9-ի] համաձայնագրի դրույթների կատարման ընթացքի տեխնիկական դիտարկմամբ»՝ ասել է նա:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ